Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բերձորը ձեռքից ձեռք է անցել ու անցնում, բայց այն իր հայկական հետքը շատ խորն է պահել

Բերձորը ձեռքից ձեռք է անցել ու անցնում, բայց այն իր հայկական հետքը շատ խորն է պահել
18.05.2024 | 12:56

1992-ի հենց այս օրը՝ մայիսի 18-ին, ազատագրվեց Բերձորը, որով նաև բացվեց մարդասիրական միջանցքը։ Բերձորի ազատագրումը մեզ համար պատմական անհրաժեշտություն էր։ Ինչպես Անդրանիկ Օզանյանը հայկական պետականությունը պահպանելու համար 1918-ին սկսում է գործողություն և դեկտեմբերի 1-ին մտնում Բերձոր , այնպես էլ 1992-ին հայոց ազատագրական պայքարին նվիրված մարտիկներն են մտնում Բերձոր ու սկիզբ դնում իսկապես հաղթական, խաղաղ շրջանի։

Բերձորը ձեռքից ձեռք է անցել ու անցնում, բայց այն իր հայկական հետքը շատ խորն է պահել, կրկին ազատագրելուց հետո այդ հետքերը պետք է ի լուր աշխարհի ցույց տանք։

Խորհրդային տարիներին փորձ կատարվեց Բերձոր կենտրոնով ստեղծել Կարմիր Քուրդիստան, սակայն ձախողվեց, Խորհրդային Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ վերաբնակեցում իրականացնել, որպեսզի կտրի կապը հայաբնակ Արցախի և Մայր Հայաստանի միջև, սակայն դա չխանգարեց, որ արծիվները ազատագրեն Բերձորը:

Փառք ու պատիվ Հայոց փառապանծ ազատագրողներին:

Վերաազատագրում լինելու՛ է:

Մայիսը ՀԱՅԻ հաղթանակների ամիսն է ու շարունակելու է լինել վերահաղթանակներով:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ